Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուդուկը» ֆիլմաշարի առաջին ֆիլմն է

Հասարակություն
79cca6b0a215df7f964b64399c87aae7

«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում այսօր` հուլիսի 4-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում ցուցադրվեց Ռիտա Շառոյանի հեղինակած «Դուդուկը» գեղարվեստափաստագրական ֆիլմը, որը դիտելու էին եկել ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայերը:

«Դուդուկը» Հնագույն նվագարաններ ֆիլմաշարի առաջին ֆիլմն է: Այն սկսվում է Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի նախաբանով և ներկայացնում է դուդուկի ստեղծման պատմությունը, անցած ճանապարհը:

«Ֆիլմի նպատակն է տեղեկացնել դուդուկի ծագման պատմության մասին, որովհետև մենք հիմա խնդիր ունենք ոչ միայն ճանաչելու, այլ նաև պահպանելու և տարածելու մեր մշակութային ժառանգությունը»,- ասաց ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը և հավելեց, որ ֆիլմը ցանկացած հայ դիտողի մեջ մնայուն հետք կթողնի, և դուդուկը կդառնա մեր նվիրական արժեքներից մեկը: