Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ցույց Գլենդելում (տեսանյութ)

Հասարակություն
44a921c08fc34e3caf7edd6cfe3f5ca6

Բողոքի ցույց է տեղի ունեցել Գլենդելում` Հայաստանի հյուպատոսարանի առջեւ:Մարդիկ եկել էին դատապարտելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես AMGA NEWS-ին հայտնեց AMGA հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վարագույր հեռ. հեռուստահաղորդավար Ռուդիկ Հովսեփյանը, հյուպատոսարանը վախից փակել էր բոլոր դռները, նույնիսկ մեկ հերթապահ չի եղել:

Հյուպատոսարանի վրա ցուցանակ է եղել, որում նշվել է, թե ԱՄՆ անկախության եւ Հայաստանի Սահմանադրության օրերի կապակցությամբ ներկայացուցչությունը չի աշխատելու ամբողջ հինգ օր:
Հավաքվածները պահանջել են վերականգնել սահմանադրական կարգը:

Հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի խախտումներ չեն եղել, եւ ոստիկանները հսկել են ցույցի խաղաղ ընթացքը:

Ցույցը լուսաբանել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ: