Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ուժ կիրառեցին (տեսանյութ)

Հասարակություն
1403168ed15f71bf1d45a9f8953ea2e0

Այսօր հայկական բանակի սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան յոթերորդ օրն է: Ի հիշատակ հունիսի 17-ին ՀՖՖ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված և հունիսի 29-ին մահացած

Վահե Ավետյանի այսօր կրկին քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ մոմավառություն էին կազմակերպել դեպքի վայրում:

Այս անգամ էլ մոմավառությունն առանց միջադեպերի չի անցել:

«Հարսնաքար» համալիրի մոտ, ըստ տարբեր աղբյուրների, Ռուբեն Հայրապետյանը հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին:

Կարմիր բերետավորներն ու վահաններով զինված ոստիկանները թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ համալիրին, փակեն փողոցը: Նրանց միջև բախում է տեղի ունեցել:

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որը գտնվում է «Հարսնաքար» համալիրից ոչ հեռու:
Ոստիկանները շղթա էին կազմել Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: