Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը վնասներ է հասցրել

Հասարակություն
9f866ab8d092285872c0d698b672cd6b

Տեղացած անձրեւը եւ կարկուտը վնասներ է հասցրել Լոռու մարզի Ուրասար գյուղին։

Հուլիսի 8-ին, ժամը 16.45-ից մինչև 17.20-ի սահմաններում տեղացած անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներ` մոտ 40 հա մակերեսով, շանթահարվել ու սատկել է ձի:

Նույն օրը՝ ժամը 17.00-17.30-ը, Ստեփանավանի մոտակայքում՝ «Բագեր» կոչվող հանդամասում, շանթահարվել և սատկել է 23 կով:

 

Հայտնաբերվել է դի

Հուլիսի 9-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի 23ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1937 թ. ծնված Ասյա Գրիգորյանի դին:

Հրդեհ` «Պրահա» հյուրանոցում

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից մոտ 70 քմ հատված: