Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմաններ այլևս չկան

Հասարակություն
11a56cb6f77112935dc886f35e090a45

«Արվեստը սահմաններ չի ճանաչում ու ոչ էլ ազգություն». սա է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) համատեղ կինոարտադրության ֆորումի նշանաբանը, որ արդեն վեցերորդ անգամ է անցկացվում Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում։

Անցյալ տարի ծրագիրն արժանացել է Եվրամիության հավանությանը։ «Մշակույթի տարածումը, հովանավորումը Եվրոպայի քաղաքականության էական օղակներից է»,-այսօր ֆորումի բացման իր խոսքում նշեց Եվրամիության ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Գայարը։

Տարբեր երկրների ռեժիսորներին համախմբելու, անձնական ու գործնական փոխհարաբերություններ սերմանելու գաղափարը, ինչպես նշում է ծրագրի մենեջեր Սուսաննա Հարությունյանը, ծնվել է 2007 թվականին։ Արդեն ավելի քան երկու հարյուր ռեժիսորներ են մասնակցել այս ծրագրին։

Եռօրյա ֆորումը (հուլիսի 10-12) ներառելու է վարպետության դասեր, հանդիպումներ արտերկրից հրավիրված մասնագետների հետ։