A
A
Պատանդ են վերցրել մանկապարտեզի երեխաներին
Անհայտ տղամարդը մտել է Փարիզից ոչ հեռու Վիթղը -սյուղ- Սեն քաղաքի Շառլ Պեռոյի անվան մանկապարտեզը և պատանդ վերցրել մի քանի հոգու։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղական ժամանակով ժամը 09. 30-ին։
Անհայտ քաղաքացին պատանդ է վերցրել մի քանի երեխաների և մեծահասակների, սակայն ավելի ուշ փոքրիկներին ազատ է արձակել։
France Press գործակալության տվյալների համաձայն, չարագործը դեռ գտնվում է շենքում` պատանդ պահելով առնվազն մեկ մարդու։