Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության կանոնները սովորիր առցանց

Հասարակություն
fe78cf250f9777c02cdda1c90589eb98

Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը: Նշենք, որ ծրագրի իրականացմանը օժանդակել է նաև «Dasaran.am»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Ավտոդպրոց»-ը նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների և ՀՀ վարորդների՝ երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այն հասանելի է ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթևեկության կանոնները: