A
A
Կեղծ օղիները վաճառքից հանվել են
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած օղիների կեղծ խմբաքանակը, որոնք նմանեցված են ռուսական ու ուկրաինական հայտնի ընկերությունների արտադրանքին, Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ-ն) վաճառքից արդեն հանել է:
Այսօր նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:
«Ալեքս Գրիգի» օրինախախտունը հայտնաբերել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչի համար տնտեսվարողը տուգանվեց:
Առգրավվել են նաեւ պիտակները, խցանները: Պարոն Պողոսյանի խոսքերով, սակայն այս գործով վարույթը չեն կարճել, քանի որ՝ ըստ նրա՝ չի բացառվում, որ «արտադրությունը կարող է ցանկացած ժամանակ վերսկսել»:
Մանրամասներն այստեղ