A
A
Ռայսի ստորագրածը կյանքի կկոչեն
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 12-ին ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես կնշանավորեն հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանում (մեկնման սրահ):
77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից։
Այն իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում: