Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժը կանգնեցրել է արագընթաց գնացքները

Հասարակություն
dd07922ffa3dab4b53713e628824b57d

Ճապոնիայի Հոնսյու կղզում այսօր՝ հուլիսի 10-ին տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որը կանգնեցրել է արագընթաց գնացքների ընթացքը։

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի ժամանակ երկաթգծերը ճաքել են։

Ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել առավոտյան մոտ 8-ին։

Տուժածների և փլուզումների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ցունամիի վտանգ կղզուն չի սպառնում։