Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուգո Չավեսն ասում է, որ առողջ է

Հասարակություն
43848a49994bc5109b2125e0064384ff

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է, թե լիովին առողջացել է՝ հաղթահարելով քաղցկեղը և այժմ պատրաստ է շարունակել նախընտրական քարոզարշավը։

«Ազատ եմ, ազատ եմ, լիովին ազատ եմ», - ասել է Չավեսը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բժշկվե՞լ է։

Լավատես նախագահին բուժող բժիշկները, սակայն, չեն կարողանում հարյուր տոկոսանոց վստահությամբ հաստատել, որ իրենց բարձրաստիճան այցելուն բուժվել է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

2011 թ.-ի ավարտին Հուգո Չավեսը հայտարարել էր, որ վերջնականապես բուժվել է, սակայն որոշ ժամանակ անց ստիպված եղավ բուժման մի քանի կուրս ստանալ Կուբայում և Վենեսուելայում։