Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվել է վրացական ֆինանսավորումից

Հասարակություն

«Ոսկե Ծիրանն» այս տարի աչքի է ընկնում հայկական ֆիլմերի առատությամբ: Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը» ֆիլմը բացառություն չէ. այն ընդգրկված է կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրի խաղարկային ֆիլմերի միցույթում: Ֆիլմի հեղինակներն այն որոշել են ներկայացնել երեւանյան կինոփառատոնին միայն այն բանի համար, որպեսզի նպաստեն հայկական կինոյի զարգացմանը:

«Ինձ համար շատ ավելի կարևոր է հանդիսատեսի գնահատականը, իսկ փառատոնի ժյուրիի 5-6 անդամների կարծիքն ինձ համար միշտ երկրորդական է»,- ասաց Արա Երնջակյանը:
Հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմը պատմում է, թե ինչպես կրքոտ ցանկություններով լեցուն կինը, հերոսի մտադրություններին անտեղյակ, շարունակում է իր հոգատար վերաբերմունքն անծանթ, բայց արդեն սիրելի էակի հանդեպ:

«Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն ազգությամբ վրացի դերասան Դավիթ Քացառավան է: Արա Ենջակյանի խոսքերով հերոսին ընտրելու հնարավորությունները մեծ չեն եղել, իսկ Քացառավան լավագույնն է եղել այդ կերպարի համար: «Ես չեմ թերագնահատում մեր դերասաններին, բայց այս դերի համար մեզ հենց այս տիպաժն էր պետք: Դավիթ Քացառավան ինձ համար հայտնություն էր, և գերազանգ խաղաց այդ դերը»:

Վրացիներն Արա Երնջակյանին առաջարկել էին ֆինանսավորել այս ֆիլմը և դարձնել վրաց-հայկական արտադրություն: Ֆիլմի պրոդյուսերն ասում է, որ վրացիները ֆիլմի նկարահանման համար շատ լավ պայմաններ են առաջարկել: Այն նկարահանվելու էր Թբիլիսիում:
«Բայց քանի որ ես հասկացա, որ այդ դեպքում ֆիլմն այլևս մերը չի լինի, ես հրաժարվեցի այդ առաջարկից: Նրանք նույնիսկ Լուիզային փոխարինող էին գտել (Գլխավոր դերում Լուիզա Ներսիսյանն է)»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Արա Երնջակյանը: