«Իմ Հայաստան» փառատոնը Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 9-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ համերգ:
Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Եսայան սանուց միության «Մարալ» երգի ու պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Կարպիս Իրիս Չափքանը: Պարախումբը ելույթ ունեցավ հայկական ազգագրական և ժողովրդական պարերով: Արդեն «Մարալը» 32 տարի Թուրքիայում վառ է պահում հայ պարարվեստի ջահը:
Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցան Ուկրաինայի Խարկով քաղաքի «Արաքս» և «Արմենիա» պարախմբերը, Վրաստանի Թբիլիսի քաղաքի «Անի», Ախալցխա քաղաքի «Գոհանամք» համույթները և Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի «Նաիրի» պարախումբը:
Վերջում «Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ երիտասարդներին և խմբերի ղեկավարներին` հայ պարարվեստը սփյուռքում պահպանելու և ներկայացնելու, համար: Նա խմբերի գեղարվեստական ղեկավարներին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր և նվերներ: