Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ամփոփագրից

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Փոխադարձ սպառնալիքներ

Հուլիսի 7-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1977 թ. ծնված Սամվել Չ.-ն և հաղորդում տվել, որ 1985 թ. ծնված Բաբկեն Բ.-ն ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 250.000 դրամ, ավել գումար վճարելու պատրվակով, փոխարենը թողնելով իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սակայն ապրիլի վերջին հետ վերցնելով այն՝ հրաժարվել է գումարը վճարելուց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սամվել Չ.-ն գումարը Բաբկեն Բ.-ին տվել էր ամսական 10 տոկոս հավելավճարով:
Պարզվել է նաև, որ մայիսին Արմավիր քաղաքում Սամվել Չ.-ն գումարը պահանջելով` վիճաբանել է Բաբկեն Բ.-ի հետ և իր մոտ եղած ծալովի դանակով տվել է սպանության իրական սպառնալիքներ:
Բաբկեն Բ.-ն էլ իր հերթին մոտը եղած «Բայկալ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով նույնպիսի սպառնալիքներ է տվել Սամվել Չ.-ին:
Դանակն ու ատրճանակն առգրավված են:
Օդամղիչ ատրճանակի պահման օրինականության հիմքերը ստուգվում են:
Կատարվում է հետաքննություն:


Վրաերթ Տիգրան Պետրոսյան փողոցում

Հուլիսի 9-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:
Պարզվել է, որ «ԶԱԶ-Սենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հիշյալ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա մի տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Գայի պողոտայում

Հուլիսի 9-ի, ժամը 15.30-ին, «Մերսեդես Ց180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի թիվ 2 շենքի բակում վրաերթի է ենթարկել 6-ամյա մի տղայի և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Գյումրի ճանապարհին

Հուլիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Գյումրի ճանապարհին

Հուլիսի 9-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 115-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Կողոպուտ զբոսայգում

Հուլիսի 4-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել 35-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.10-ի սահմաններում, անհայտ անձը «Հաղթանակի 40-ամյակին» նվիրված զբոսայգու մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1994 թ. ծնված Նարեկ Ա.-ն:
Նարեկ Ա.-ն ձերբակալված է:

Դանակահարություն Երասխ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1964 թ. ծնված Անամ Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձինք, հիշյալ գյուղի ճանապարհին, սուր-ծակող կտրող գործիքով հարվածել են Անամ Մ.-ին, որը «ձախ կրծքավանդակի ստորին հատվածի կտրած-ծակած վերք, աջ դաստակի դրսային հատվածի քերծվածք, ձախ բազկի վերին երորրդի ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Անամ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հուլիսի 9-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անամ Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 1985 թ. ծնված Գոռ Խ.-ի, 1985 թ. ծնված Գոռ Ղ.-ի, 1983 թ. ծնված Արսեն Ա.-ի և 1987 թ. ծնված Արկադի Ա.-ի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անամ Մ.-ին մարմնական վնասվածքը պատճառող անձին պարզելու ուղղությամբ:


Ապամոնտաժում խոզաբուծական ֆերմայում

Հուլիսի 9-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Քյարամ Ա.-ին` իր «ԶԻԼ-131Ն» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել երկաթբետոնյա 5 կոնստրուկցիաներով:
Պարզվել է, որ կոնստրուկցիաները Քյարամ Ա.-ն նույն օրը ապօրինի ապամոնտաժել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լեռնագոգ գյուղի տարածքում գտնվող նախկին խոզաբուծական ֆերմայի տանիքից:
Կատարվում է նախաքննություն: