Տարօրինակ երևույթ Ուռեկիում
Վրաստանի Ուռեկի ծովափնյա բնակավայրում արդեն մեկ շաբաթ է շարունակվում է մի տարօրինակ երևույթ: Անհայտ մեկը, անհայտ վայրից քարեր է գցում բնակելի տներից մեկի տանիքին: Երկու օր քարանետումները դադարել են, սակայն այսօր դրանք վերսկսվել են, տեղեկացնում է «Երկրամաս»-ը` վկայակոչելով, աջարական հեռուստաընկերության <25 ալիք>-ի հատուկ թողարկումը:
Հետաքրքիրն այն է, որ արդեն մեկ շաբաթ է տան շուրջը 24 ժամյա ռեժիմով հերթապահում են ոստիկանները` վարժեցրած շների հետ, սակայն առ այսօր նրանց չի հաջողվել ընկնել «անտեսանելիի» հետքի վրա: Ավելին, քարանետման երևույթը տեղի է ունենում ոստիկանների ներկայությամբ` նրանց աչքի առաջ:
Իրավապահները պատմում են, որ տեսնում են թե ինչպես է քարն ընկնում տանիքի վրա, սակայն չեն կարողանում բացահայտել թռիչքի ուղին:
»Գրուզիա օնլայն»-ն իր հերթին տեղեկացրել է, թե փորձաքննության ենթարկված քարերն, ըստ տարածված լուրերի, երկրային ծագում չունեն: