Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորկու ինքնասպանության հիմքում ցեղասպանությունն է

Հասարակություն
30f9e6f6f6c5a6ceaf6400c4b078a074

Ռեժիսոր Կոզիմա Սփենդերը աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկու թոռնուհին է: Այս տարի նա ներկայացել է «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնին իր «Առանց Գորկի» ֆիլմով: Բրիտանական արտադրության լիամետրաժ այս ֆիլմը պատմում է նկարիչ Արշիլ Գորկու մասին:

Իր ֆիլմով Կոզիմա Սփենդերը փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվել Գորկու կյանքի վերջին 7 տարիների ընթաքում, որը նկարիչն անցկացրել է ռեժիսորի տատի հետ:

Արշիլ Գորկու արվեստանոցի հրդեհը, որի ժամանակ բազմաթիվ կտավներ են ոչնչացել, ախտորոշված հիվանդությունը, ավտովթարը նրան աստիճանաբար դրդել են ինքնասպանության:

«Նա իր ապրումներով տատիս հետ ընդհանրապես չէր կիսվում: Երբեք չի խոսել մանկության ժամանակ ապրած ցեղասպանության խնդիրների մասին: Գորկին միշտ մեկուսանում էր, և փորձում էր իր շուրջ ստերից կազմված մի պատնեշ կառուցել»,- պատմում է նա։
1948թ.-ին Արշիլ Գորկու ինքնասպանությունը ծանր հետք է թողել նրա ընտանիքի վրա: Կոզիմա Սփենդերն իր ֆիլմում ներկայացնում է 3 կանանց պատմությունը, որոնց կյանքում դեռ իշխում է Արշիլ Գորկին:

«Այս ֆիլմը երեք սերնդի մասին է՝ տատիս, մորս և իմ, ովքեր փորձում են այդ ամենից ինչ-որ մի բան հասկանալ: Սա բազմաշերտ ֆիլմ է»,- ասաց ռեժիսորը:

Մեծ նկարչի թոռնուհին համոզված է, որ Գորկու ինքնասպանության հիմքում ընկած է նաև ցեղասպանությունը: Արշիլ Գորկուն նվիրված այս ֆիլմը հայ հանդիսատեսին կներկայացվի հուլիսի 12-ին: