Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպքի պահին մերկացվել է անձնագրայինի աշխատակիցը

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես հետո, փաստով մերկացվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային հիմունքներով աշխատակից Ռուբեն Սարգսյանը, որը քաղաքացուց գումարը պահանջել էր նրա որդու անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար:

Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով):
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։