Զոհվածների թիվը հայտնի չէ
Կրասնոդար երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղից անցել է 5 օր, իշխանությունները սակայն մինչ օրս չեն կարողանում նշել զոհվածների հստակ թիվը: Բանը հասել է նրան, որ Արտակարգ իրավիճակների վարչության և Հետախուզման կոմիտեի միջև տարաձայնություններ են առաջացել: Վարչությունը հավաստիացնում է, որ զոհվել է 171 մարդ, իսկ կոմիտեն` 164:
Իսկ ահա Կրասնոդարի առողջապահության նախարարությունը պնդում է, որ զոհվել է 165 քաղաքացի, ևս 15-ը անհետ կորած է, ինչը չի համապատասխանում նահանգապետ Տկաչևի երեկ երեկոյան արած հայտարարությանը, թե անհետ կորածներ չկան,- տեղեկացնում է ռուսական «Գազետա» -ն:
Բնակիչներն էլ իրենց հերթին զոհվածների քանակի վերաբերյալ, սեփական վարկածներն են առաջ քաշում, ըստ որոշ տեղեկությունների զոհվածների թիվը անհամեմատ ավելին է, քան ներկայացնում են իշխանությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում, մասնավորապես Կուբանի շրջանում տեղի է ունեցել ջրհեղեղ, որի պատճառները դեռ պարզ չեն: Վարկածներից մեկի համաձայն` ջուրը հոսել է սարերից, անդադար անձրևների պատճառով: Սակայն ինչու է այդքան հզոր ալիքով հարվածել բնակելի տարածքներին, հանելուկ է մնում:
Զովածների մեջ նախնական տվյալների համաձայն կան 6 հայեր: