Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ամփոփագրից

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Կամրջից լուսարձակներ է գողացել
Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մարգար Հ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ մայիսին գողացել է Հաղթանակ կամրջի հենասյուներին ամրացված արտաքին լուսավորության 3 լուսարձակ` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:

Հյուրընկալվել և գողացել է
Հուլիսի 11-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին հյուրընկալվելով տներից մեկում՝ գողացել է բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:

Կիսաքանդ սենյակում թմրամիջոց է պատրաստել
Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներր Աէրացիա թաղամասի թիվ 7 հանրակացարանի կիսաքանդ սենյակներից մեկում հայտնաբերել են 20 մլ տարողությամբ 2 ներարկիչ. 1-ը` 10 մլ շագանակագույն հեղուկով, մյուսը` շագանակագույն կարծր նյութով, ապակե սրվակ` պատերին շագանակագույն չորացած նյութի հետքերով, տարա՝ սպիտակ գույնի չորացած նյութի պարունակությամբ և 0.5 լ տարողությամբ տարա՝ բենզինի հոտով նյութի պարունակությամբ:
Ըստ զննությանը մասնակից տղամարդու հայտարարության` հայտնաբերվածն իրենն է, որով պատրաստել է թմրամիջոց՝ ներարկվելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հրդեհ՝ կարճ միացման հետևանքով
Հուլիսի 11-ին, ժամը 02.35-ի սահմաններում, Վեդի քաղաքում շրջագայություն կատարող ոստիկանության ծառայողները նկատել են, որ Թումանյան 2-րդ փողոցում տեղակայված, ս/թ ապրիլից չգործող մի տաքսի ծառայությանը պատականող մետաղյա տաղավարի ներսում հրդեհ է բռնկվել, որի մասին անմիջապես տեղեկացվել է հրշեջ ծառայություն:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.40-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով:
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տաղավարի գույքը:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Հուլիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ի հատվածից դեպի Զվարթնոց թաղամաս տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անտառից ապօրինի ծառեր է հատել
Հուլիսի 12-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի փաստաթղթերը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3.5 խմ փայտանյութով:
Վարորդը հայտարարել է, որ փայտանյութն ինքն ապօրինի հատել է հուլիսի սկզբներին` Վահագնի գյուղի վարչական տարածքին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: