Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն է քաղաքանացնում միջադեպը» (տեսանյութ)

Հասարակություն
8eae162db9e4e49fedc66430d3dfb3b5

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը «Հարսնաքարում» ծեծի արդյունքում մահացած բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր:

Շարժման անդամները կասկած չունեն, որ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեկան գործը ոստիկանությունը փորձում է կոծկել:

Շարժման անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ, քանի որ այն, ըստ տիկին Ալավերդանի քաղաքական ենթատեքստ ունի;

«Այսինքն քաղաքականացումը ոչ միայն գործողություններով է, այլև անգործությամբ, Դա քաղաքականացում է, դա քաղաքականացնում է հենց իշխող կուսակցությունը»,- ասաց նա: