Մեղուները վթարի են ենթարկվել
Այսօր Երեւան-Մեղրի ճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ համայնքի մոտակայքում մեղուներ տեղափոխող մեքենայի մեջ մեղվափեթակները շրջվել են։ Մեքենայում գտնվողները կանչել են փրկարարներին։
§6:26 սահմաններում շարժվել ենք, 7:10 րոպեին հասել ենք դեպքի վայր: Հագնելով հրակայուն հագուստները մեղվի փեթակները ուղղել ենք, իջեցրել մեքենայից: 9:20 րեպեին արդեն հրշեջ փրկարարական ջոկատում էինք: Շրջված է եղել 5 մեղվափեթակ: Մեղվապահները զարմացել էին 25 տարի է՝ ինչ մեղուները տեղից-տեղ են տեղափոխում նման դեպք չեր եղել¦,- նշում է Սիսիանի հրշեջ փրկակարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ՓԾ ավագ լեյտենանտ Գարիկ Հովսեփյանը:
Մեղվափեթակները պատկանել են Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի բնակիչ Ալեքսան Վարդանյանին, ով որոշել էր մեղուները Սիսիանի ծաղկաշատ սարեր տեղափոխել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սիսիանի հրշեջ փրկակարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Գարիկ Հովսեփյանի տեղեկատվությամբ` փրկարարները աշխատել են հրակայուն համազգեստով` ցուցաբերելով անհրաժեշտ օգնությամբ:
Արմեն Հովակիմյան
Սիսիան