Կալանավորվածները «Հարսնաքարի» աշխատակիցներ չեն
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվան հետ կապված բոլոր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ նույն սխալ տեղեկությունն է տարածվում:
Երկու օր առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Արսեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ` Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), Դավիթ Ադամյանը (մատուցող) եւ Դավիթ Հայրիյանը (մենեջեր):
Պետական ռեգիստրում «Հարսնաքար» ռեստորանային համալիր անվանմամբ ընկերություն գրանցված չէ: Հետեւաբար, վարչության պետի ասածն ապատեղեկատվություն է: Մյուս տեղեկությունը, որ նույնպես օգտագործում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է»:
Մանրամասներն այստեղ