Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոտհունձը դանդաղում է

Հասարակություն
a88025f6fca39ef1be261b16f5cea0ae

Մեղվապահ Ռազմիկ Հովհաննիսյանը փեթակներում հայաստանյան արտադրության մոմաթերթերն է ավելացնում, այս տարի մոմագործությունը ակտիվ է, մեղվի խայթոցները շատ են ու ցավոտ, ինչը խոսում է մեղվաբուծության առումով բարեհաջող տարվա մասին:

Թասիկում մեղրը առատ կլինի, ասում է 10 տարեկանից մեղուների հետ աշխատանքային փորձ ունեցող Ռազմիկ պապը: §Ծաղիկ-ծաղկունքը էս տարի շատ է: Կոռնգանը, իշառվույտը շատ ա ծաղկել, հիմնական մեղրն էլ դրանցից ա գալիս: Որպես մեղվապահ ասեմ, որ էս տարվա մեղրը դեղին գույնի ա լինելու, որովհետեւ դեղին ծաղիկները էս տարի շատ-շատ են¦,- նշում է մեղվապահը:

Մեղվաբուծությամբ զբաղվող մարդը չար լինել չի կարող, կարծիք է հայտնում երկարամյա մեղվապահը: Թասիկում մեղվափեթակից միջինը 15-20 կգ մեղր է ստացվում, այս տարի այդ թիվը կհասնի 25-ի: Մեղու պահելը հեշտ է, միայն թե հարկավոր է հասկանալ ամենաաշխատասեր միջատի լեզուն: Մեղվապահությունը զբաղմունք լինելուց զատ Ռազմիկ Հովհաննիսյանի համար ինքնաբուժման միջոց է նաեւ հավելյալ եկամտի աղբյուր: §Որակյալ, արդար մեղրի ստացումը գտնվում ա Աստծո եւ մեղվապահի արանքում: Սիսիանի մեղրի առանձնահատկությունն են ա, որ մեր բնությունը արագ չի ծաղկում: Նեկտարի արտադրությունը դանդաղ ա կատարվում, դանդաղ կատարվիծ մեջ էլ արտաթորանքով անցնելով բուժիչ հատկություններն ավելի ա բարձրանում¦,- ասում է Ռազմիկ Հովհաննիսյանը:

60 տուն եւ 240 բնակիչ ունի Սիսիանի շրջանի Թասիկ գյուղը: Համայնքի ղեկավարի տեղեկատվությամբ` գյուղից արտագաղթ չկա: 3 ընտանիք 13 մարդով 4 տարի առաջ են Թասիկից հեռացել: Գյուղում խոտհնձի տրակտոր չկա, աշխատանքները դանդաղում են: §Խոտհունձը մեր տարածաշրջանում արդեն սկսված է: Աշխատանքները ուշանում են, ստիպված հարեւան համայնքների մեխանիզատորներին խնդրել ենք իրենցը վերջացնելուն պես Թասիկ գան¦,- տեղեկացնում է համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանը:

45-ամյա Քաջիկ Գալստյանը 12 տարի է ինչ հույսը դնում է Կայծակ անունով ձիու վրա: Կենդանին բանում է ամառ թե ձմեռ: Չորքոտանին հոգնել չունի, սակայն երբեմն կամակորություն է անում: Քաջիկ Գալստյանը §Կայծակով¦ հարեւան - դրացիներին էլ է օգնում: §Լավն էն ա որ ոչ մեկին մինաթ չենք անում ջիգար, մեզ համար աշխատում ենք, մեզ համար յոլա ենք էթմ էլի¦,- ասում է Քաջիկը:

Թասիկի հիմնական դպրոցը 17 աշակերտ ունի: Գյուղում 4 ընտանիք ընդգրկված է նպաստառուների ցուցակում: Գյուղը Թասիկ անունն է ստացել թասանման դիրք ունենալու համար: Այստեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ են անասնապահության զարգացման համար: Անցած տարվա համեմատ կթու կովերի գլխաքանակը 10%-ով ավելացել է, չնայած դրան` Թասիկում 7 տնտեսություն ընդհանրապես անասուն չի պահում:

Թասիկում կենցաղի տունը անմխիթար վիճակոՒմ է, համայնքը գազաֆիկացված չէ: Ըստ համայնքի ղեկավարի` մարդիկ այստեղ ապրում են ինչպես մի մեծ ընտանիք, դժվարությունները միասին են հաղթահարում, միասին ուրախանում:

Արմեն Հովակիմյան
Սիսիան