A
A
Առաջին տուրում կմրցեն մերոնք
Այսօր Ջերմուկում կմեկնարկի կանանց շախմատի ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի նախավերջին` 5-րդ փուլը:
Մասնակից 12 գրոսմայստերները շրջանաձեւ մրցակարգով կպայքարեն գլխավոր մրցանակների եւ ընդհանուր միավորների համար:
Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Առաջին տուրում մեր ուժեղագույն շախմատիստուհիները կհանդիպեն հենց իրար հետ: Սպիտակներով հանդես կգա Էլինա Դանիելյանը: