Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ օրում 200 մարդ է զոհվել

Հասարակություն
dc4423f0834e3b2f7bc7610fb04f2c3a

Այս գիշերն ավելի քան 200 մարդ է զոհվել Սիրիայում, կառավարական զորքերի և ապստամբներիմիջև տեղի ունեցած մարտի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն։

Զինված բախումն ամբողջ գիշեր չի դադարել։ Ընդդիմության տվյալներով կառավարական զորքերը օգտագործել են տանկեր և հրետանի։ Տանկային մի շարասյուն էլ ուղղություն է վերցրել դեպի Դամասկոս։


Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ըստ որոշ տվյալների զոհվել է 124 քաղաքացիական անձ, 62 ասադական զինծառայող և 28 ընդդիմադիր։