«Մասնագիտական իմպոտենցիա են ցուցաբերել»
Բոլոր հրահանգները տրվում են վերևից. -վստահ են «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ներկայացուցիչները։
Նրանց համոզմամբ՝ շոու էր նաև ցավակցական նամակը՝ գրված Ռուբեն Հայրապետյաի կողմից և դրան լուրջ վերաբերվել չի կարելի։ Հասարակական շարժման ներկայացուցիչները հակասություններ են տեսնում նաև ոստիկանության քայլերի, հայտարարությունների միջև։ Սա, ըստ նրանց, ընդամենը մի բան կարող է նշանակել։
«Փորձ է կատարվում կոծկել քրեական գործը և ամբողջությամբ չվերարտադրել իրական պատկերը»,- ասաց շարժման անդամ Արթուր Մինասյանը։
Նախաձեռնությունը համոզված է, որ Ռուբեն Հայրապետյանը իր անմեղությունը փաստող իրավական որևէ հիմնավորում չունի։
Ոստիկանության այն հայտարարությունը, թե դեռ պետք է պարզել՝ ինչից է մահացել Վահե Ավետյանը, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը «բնորոշում է իբրև լկտիության գագաթնակետ»։
«Ոստիկանությունը մասնագիտական իմպոտենցիա է ցուցաբերում, չի կարողանում հայտնաբերել, կամ գիտի և չի ձերբակալում»,- հայտնեց Արթուր Մինասյանը։
Նախաձեռնության անդամները նշում են՝ առաջին անգամ չէ, որ բախվում են մեր հասարակության մեջ նման խնդրի՝ հիշեցնելով հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը։