Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրականն ու բացասականը՝ Դավթաշենում

Հասարակություն
c8355af4a378970f5c68cd14f67d0e5d

Դավթաշեն վարչական շրջանը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ "Իմ թաղամասը" խորագրով։ Ներկայացրեք Դավթաշենը այնպես, ինչպես դուք եք տեսնում՝ թե դրական, թե բացասական կողմերից։

Դրական և բացասական լուսանկարները հրապարակվելու են առանձին և արժանանալու են առանձին մրցանակների։ Կարող եք միաժամանակ մասնակցել երկու մրցույթներին։ Գնահատվելու է առաջին հերթին ստեղծագործական մոտեցումը։ Այսինքն՝ կարելի է հաղթել անգամ հեռախոսով արված լուսանկարով։ Այնպես որ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։ Մրցույթի պայմանները՝ լուսանկարները պետք է վերաբերվեն Դավթաշենին, հեղինակները չպետք է լինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, մասնակիցների տարիքային սահմանափակում չկա, լուսանկարները չպետք է մշակված լինեն համակարգչի օգնությամբ, յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 5 լուսանկար։

Վերջնաժամկետ՝ լուսանկարներն ընդունվումեն մինչև սեպտեմբերի 5-ը։ Մրցույթի անցկացման կարգը .լուսանկարները թվային տարբերակով կարող եք ուղարկել վարչական շրջանի էլեկտրոնային փոստին ( [email protected] ), ֆեյսբուքի էջին կամ թվային կրիչով (CD, USB flesh) փոխանցել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։ Լուսանկարներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամ փոփվե նսեպտեմբերի 15-ին։ Լուսանկարները տեղադրվելու են Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ Հաղթողները կորոշվեն ստացած Like-ի թվով և հեղինակավոր ժյուրիի գնահատականներով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կարժանան դրամական պարգևների և այլ հետաքրքիր մրցանակների։

Տեղեկությունների համար զանգահարել ( 010 ) 36 81 73, (094) 62 18 06 հեռախոսահամարներով։