Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արյունոտ ռամադան Իրաքում

Հասարակություն
258c7de68a965a466fdd06bc0b178ce1

Մահմեդականների ռամադան ամիսը սկսել է արյունալի սպանդով, որ իրականացնում են իրենք՝ մահմեդականները, իրենց եղբայր մահմեդականների նկատմամբ։

Մի շարք ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել Իրաքում, որոնք նախնական տվյալներով խլել են 89 մարդու կյանք, ևս 150 -ը վիրավորվել են։ Այս հարձակումը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան ամենահզորն է վերջին երկու տարվա ընթացքում, տեղեկացնում է РИА «Новости»-ն։

Առաջին հարվածը կրել է Բաղդադի արվարձաններից Թաջի ավանը։ Իրաքի ոստիկանությունը հայտնել է 5 պայթյունների մասին, որոնք խլել են 18 մարդու կյանք։ Այնուհետև պայթյուն է որոտացել քրդական Կիրկուկ քաղաքում՝ 15 զոհ։ Երրորդը Իրաքի Դյալա գավառում է տեղի ունեցել, դրան հաջորդել է շիիթական Սադր-սիթին և այսպես շարունակ։

Ահաբեկիչները վերջում հարձակվել են զինվորական սահմանակետի վրա՝ գնդակահարելով 13 զինծառայողների։

Ինչպես տեղեկացրել է AFP լրատվական գործակալությունը, պայթյուններ են գրանցվել նաև քաղաքներ Թուզ Խուրմատուում, Դիբիսում, Սայադիայում, Խան Բենի Սաադում, Բաակուբաում, Բուրուզում, Մուկդադիայում և այլ բնակավայրերում։