Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթեցրել են Հալեպի հեռուստատեսությունը

Հասարակություն
b6dbcfa2f2b34d4fba4038323904b6f4

Հալեպում և Դամասկոսում այսօր տեղի են ունեցել նոր բախումներ ապստամբների և կառավարական զորքերի միջև։

Ականատեսների վկայությամբ այսօր հզոր պայթյուններ են գրանցվել Հալեպի քաղաքային հեռուստատեսության և ռադիոյի շենքում, հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Կան զոհեր և վիրավորներ։

Հալեպի բնակչության կարծիքով, պայթյունը անմիջական կապ ունի Սիրիայի ազատ բանակի հայտարարության հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 23-ին, Սիրիայի ազատ բանակը հայտարարություն էր տարածել, որ սկսում է Հալեպի ազատագրումը Բաշար ալ-Ասադի ռեժիմից։

Այսօր բախումներ են եղել նաև Սիրիայի քաղաքային բանտերում։

Հալեպի և Հոմսի բանտերում բախման հետևանքով զոհվել են 9 բանտարկյալներ։