Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կրակոցներ չեն եղե՞լ

Հասարակություն
d09b408e6366a60b1704acebaaf5309b

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրել եւ պարզել է, որ Գյումրի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկություններն իրական չեն:

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` օրերս Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ եւ սպառնալիքներ հնչեցրել, թե` չեք վայելելու: Տեղեկություններ կան նաեւ, որ Ղուկասյանի որդին օրերս կրակոցներ է արձակել Գյումրիի Կենտրոնական այգու տարածքում: «Ոստիկանությունը հերքում է, կրակոցներ չեն եղել, իսկ մնացած լուրերի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են»,-ասաց Մալխասյանը:

Մեր հստակեցմանը, թե շարունակվում են ուսումնասիրվել Սամվել Բալասանյանի դեմ սպառնալիքների մասին լուրերը, Արմեն Մալխասյանն ասաց. «Մնացած բոլոր լուրերի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են»: