Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանի օլիմպիական ուղերձը

Հասարակություն
b2c28694bfa2a27f613e7ff8336976b5

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թ օլիմպիական խաղերի բացման արարողությունից մեկ օր առաջ իր ուղերձն է հղել հայ օլիմպիականներին:

«Սիրելի՛ մարզիկներ եւ մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին:

Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսեւորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների եւ մրցանակակիրների շարքը եւ ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:

Անձամբ եմ տեղում հետեւելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:

Զինվենք համբերությամբ, հաղթանակների ակնկալիքով:
Ձեզ բարի ճանապարհ եւ հաղթական վերադարձ»:

Հավելենք, որ աշխարհի ոչ մի երկրի նախագահ առայժմ չի հայտարարել, որ լոնդոնյան խաղերը տեղում հետեւելու մասին: