Էլիտար ցորենին են սպասում (տեսանյութ)
340 հազար գյուղացիական տնտեսություն, սակայն հողային սահմանափակ հնարավորություններ: Այսօր հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ավելացնելով, որ Հայաստանում 1 տնտեսվարողին հասնում է 1,1 հա հողատարածք.
Հատկապես հացհատիկի, մշակաբույսերի ոլորոտում նախարարությունը որոշակի դժվարություններ է արձանագրել` անցած տարվա հետ համեմատությամբ բերքատվությունը նվազել է 1 հա-ով: Միակ հույսը, ըստ նախարար Կարապետյանի, այն է, որ այս տարի 22 հազար հա-ով ավելի շատ հացահատիկ է ցանվել: Իսկ ցանքատարածություններն էլ ավելացել են 25 300 հա-ով
Դրական միտումներից բացի Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաեւ այս տարվա ցորենի մտահոգիչ ցուցանիշներին` այն կապելով եղանակային պայմանների հետ:
Գուղնախարարը դժվարացավ ասել` թե ստեղծված իրավիճակից ելքը որն է, սակայն վստահեցրեց, որ ֆորստմաժորային իրավիճակ չկա.«Եթե կան տնտեսություններ, որոնք եկամուտ չեն ստացել, դրանց հետ պետք է առանձին մոտեցում ցուցաբերվի ու լոծումներ գտնվեն»
-
Սերգո Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսի 15-ին Հայաստան կներկվի 640 տոննա ցորենի էլիտար սերմնացու, որն արագ կբաժանվի գյուղացուն: Ի դեպ, ոլորտի շատ մասնագետներ դեռ մի քանի ամիս առաջ ահազանգել էին, որ ցորենի ցածր բերքատվությունը պայմանավորված է հենց ներկրված ցորենի ցածր որակով: