Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը չի ուզում պատասխանել մանկական խայթոցին

Հասարակություն
19468906acaef0b42343069f4962568e

Շարունակվում է դատախազություն- ՄԻՊ «հակամարտությունը»։ Քիչ առաջ ՄԻՊ գրասենյակն այս հաղորդագրությունն է տարածել։
«Շարունակելով անարժեք վիրավորանքները` դատախազությունը այդպես էլ չի կարողացել հերքել երկու կարևոր հանգամանք:

1. Գործի քննության ընթացքում հակասական բացատրությունների առկայության դեպքում պետք է հարուցվեր քրեական գործ, ինչը չի արվել:
2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:

Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:

Այսքանով, սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը: Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը»,- ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Դատախազության հայտարարությունն այստեղ