A
A
Երեք օր ճանապարհը փակ կլինի
Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի `Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն երթևեկության համար կլինի փակ:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով:
Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։