Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամին էլ տանիքը տարավ (տեսանյութ)

Հասարակություն
83899e7c54a768557b26874c9bcab9ce

«Քամին էլ տանիքը տարավ»,- ասում է եղվարդցի Արմեն Մկրտչյանը,որը արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։
Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։

Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու ՝Հովհաննեսի հիվանդությունն է՝ներուղեղային հեմատոմա

Ծնողները տանջվում են ,քանի որ չեն կարողանում օգնել իրենց որդուն՝ ֆինանսական միջոցների իսպառ բացակայության պատճառով։


16 ամյա Հովհաննես Մկրտչյանը դպրոց չի հաճախում,երազում է առողջանալու մասին։Ժամանակին հայրը երազում էր որդուն տեսնել հայկական բանակի զինվորի հագուստով։
Իր հիվանդության լրջությունը գիտակցում է նաև Հովհաննեսը,նա ուզում է առողջանալ և օգնել ընտանիքին։

Մկրտչյանների ընտանիքը պատրաստ է գրավ դնել կամ վաճառել իրենց կիսակառույց տունը,սակայն նրանք անգամ տան նախագիծ էլ չունեն։

Մկրտչյանները Հովհաննեսից բացի 2 դուստր էլ ունեն,ինչպես նշում է ընտանիքի հայրը ,իր աղջիկները ավարտել են դպրոցը,բայց չեն կարող շարունակել իրենց ուսումը,որովհետև անապահով ընտանիք են։

Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը անապահովության նպաստն էր,որից էլ արդեն 1 ամիս է զրկված են։

Բժիշկները խորհուրդ են տվել Հովհաննեսի բուժումը շարունակել արտերկրում՝երեք ամսվա ընթացքում։

Բուժման համար անհրաժեշտ գումարը կազմում է 14 հազար ԱՄՆ դոլար։