A
A
Նախարարը Գյումրիում էր (տեսանյութ)
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանականերում մասնակցել է նաև Գյումրու քաղաքապետարանում կայացած բնակբաշխման հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է բնակարանային խնդիրներ ունեցող գյուղաբնակներին օրենքի շրջանակներում անօթևանի կարգավիճակ տրամադրելու հարցը:
Նախքան նիստի սկսվելը միջանցքում հավաքված գյումրեցիները նախարարին ներկայացրել են դիմում-բողոքներ:
Նիստի ընթացքում Սամվել Թադևոսյանն անձամբ լսել է տասնյակ քաղաքացիների բողոքները, ոմանց խոստացել է հնարավորության սահմաններում լուծումներ գտնել, իսկ մյուսներին ուղղորդել է համապատասխան կառույցներ` փաստաթղթային անճշտությունները շտկելու համար:
«Ցայգ»