A
A
Վազգեն Մանուկյանը հանձնարարական է տվել
Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ։
Կազմում ընդգրկվել են ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գրիգոր Բադիրյանը և Հանրային խորհրդի գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը:
Ի դեպ, առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում
հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն
հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման առաջարկները:
Այս մասին հայտնում է ՀԽ մամլո ծառայությունը։