Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին

Հասարակություն
138a02fcbee18d9689f312a481a32d90

Հուլիսի 28-ին, ժամը 06.55-ին Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Այս մաիսն հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 21099» մակնիշի 99 ՍՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Գորիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1954 թ. ծնված Սլավիկ Գևորգյանը, 1972 թ. ծնված Ռուզաննա Մնգասարյանը, 1992 թ. ծնված Աննա Գյուլնազարյանը և 1956 թ. ծնված Անահիտ Գևորգյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: