Վահե Ավետյանի գործով փաստաբաննների հայտարարությունը
«Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած բժիշկ Վահե Ավետյանի գործով փաստաբանները հայտարարություն են տարածել։ Նրանք պահանջում են անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը
«Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով մեր՝ արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված' գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ: Հայտնում ենք, որ որևէ պարագայում չենք հրաժարվելու սույն գործով բաց և հրապարակային գործելու մեր մտադրությունից և նույնն էլ խորհուրդ ենք տալիս ոստիկանությանը: Որպես առաջին քայլ' պահանջում ենք անհապաղ մեզ տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց քրեական դատավարության օրենսգրքի ուժով մենք ունենք ծանոթանալու իրավունք»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունն այստեղ