A
A
Արսեն Ջուլֆալակյանը` արծաթե մեդալակիր
Հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը առաջին արծաթե մեդալը նվաճեց Հայաստանի համար Լոնդոնում տեղի ունեցող 30-րդ ամառային օլիմպիական խաղերում։
74 կգ քաշային մեր մարզիկը եզրափակիչ մրցամարտում անչափ համառ պայքարում պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին:
Այդպիսով, Արսեն Ջուլֆալակյանը դարձավ անկախ Հայաստանի երրորդ մարզիկը, ով արծաթե մեդալ նվաճեց օլիմպիական խաղերում: