Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը 3-րդ տեղը զբաղեցրեց

Սպորտ
e3f3375490faf30a11bc9b4cf7a232e5

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 30-րդ ամառային օլիմպիական խաղերում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ բրոնզե մեդալ նվաճեց:

Մեր 96 կգ քաշային ըմբիշը հաջող սկսեց ելույթները Լոնդոնում` առաջին փուլում հաղթելով իտալացի Դայգորո Տիմոնչինիին: Սակայն քառորդ եզրափակիչում նա պարտվեց իրանցի Ռեզայիին:

Վերջինս մտավ եզրափակիչ, եւ Արթուր Ալեքսանյանը իրավունք ստացավ մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին: Առաջին մրցամարտում մեր մարզիկը վստահ հաղթեց թուրք ըմբիշ Իլդեմին եւ մտավ սփոփիչ եզրափակիչ: 3-րդ տեղի համար մարտում Արթուր Ալեքսանյանը 2:0 ընդհանուր հաշվով պարտության մատնեց կուբացի Էստրադա Ֆալկոնիին:

Սա Հայաստանի թվով 3-րդ մեդալն էր Լոնդոնում: Մինչ այդ արծաթե մեդալ էր նվաճել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալաքյանը, բրոնզ` ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: