A
A
4 ուղեւոր տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի։
Ըստ ոստիկանության՝ «ՎԱԶ-21015»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Իսկ օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: