Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24 տարի անց Արեւաշողում մանկապարտեզ կգործի

Հասարակություն
6d7b150d329deb9c3c304604246d95a3

Լոռու մարզի Արևաշող գյուղի նորակառույց մանկապարտեզն իր դռները կբացի երեխաների առջև գեղեցիկ կահավորված և ժամանակակից խոհանոցային սարքավորումներով հագեցած շենքում: Արևաշողը, որը 1988թ. երկրաշարժից ամբողջովին քանդվել էր, այսօր ունի 3250 բնակիչ և ի տարբերություն բազմաթիվ այլ գյուղերի` դրական ժողովրդագրական աճ, սակայն մինչ օրս չուներ մանկապարտեզ:

Արևաշող գյուղի համայնքի և կառավարության միջոցներով կառուցված շենքն արդեն լիովին պատրաստ է` ընդունելու մինչդպրոցական հասակի 60 սաների: Այն ոչ միայն թույլ է տալու երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ և փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաև մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալու:

Արևաշողի մանկապարտեզը կառուցվել է համայնքի և պետական միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի կահավորման, կազմակերպչական ծախսերի, ինչպես նաև խաղալիքների և գրականության համար իր ներդրումն է ունեցել նաև «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 7.3 միլիոն դրամ: