Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվում է Գյումրիի քաղաքապետի որդին

Հասարակություն
482df81e874d9da095f522c117ec78f6

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):

Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանն ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: