Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Կույր աղիքով» ջուր էր արտահոսում»

Հասարակություն
02b08a0fe3e989c9573a2b1f230df6d5

«Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի մասնագետները իրականացնում էին շինարարական աշխատանքներ, որի պատճառով ժամը 10.00-22.00 դադարեցվել էր Ամիրյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Դեղատան, Մայիսյան փողոցների, Մաշտոցի պ. 5-20, Խորենացու փ. 1-29, Բուզանդի փ. 1-72, Ե.Կողբացու փ. 42, 67, 83, Թումանյան փ. 25, 27, Պուշկինի փ. 40, Հին Երևանցու փ. 47/1 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը հայտնել է, որ պատճառը Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մոսկովյան նրբանցք ձգվող 300մմ տրամագծով թուջե խողովակի ապամոնտաժման անհրաժեշտությունն էր: Բանն այն է, որ նշված ջրագիծը վաղուց ի վեր չէր շահագործվում, տարածքի սպառողների ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի այլ ջրագծերով:

«Ու թեև խաչմերուկի դիտահորում փական էր տեղադրված, այնուամենայնիվ տվյալ, պատկերավոր ասած, "կույր աղիքով" ջուր էր արտահոսում, ինչը բացասաբար էր անդրադառնում ջրամատակարարման ռեժիմի վրա:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ խողովակը գտնվում է տեխնիկապես բավարար վիճակում, որոշում է ընդունվել այն միայն խցափակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի վերստին շահագործել»,- այս մասին հայտնում է «Երեւանջուր» ընկերությունը։