Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերը երկրաշարժից ճաքեր են տվել

Հասարակություն
0d92a5d5195512fd15865091c73a31ce

Իրանի երկրաշարժից հետո ՍՊԱԾ-ը մակրոսեյսմիկ հետազոտություն է կատարել Ագարակում և Մեղրիում։ Ըստ հետազոտությունների` այդ քաղաքներում սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 5-6 բալ:

«Դա նշանակում է, որ շենքերի և շինությունների փլուզումներ չեն եղել: Քանի որ շենքերի մեծ մասն ունի ֆիզիկական մաշվածություն, որոշ տեղերում դրանց պատերի վրա ճաքեր են առաջացել»,- այսօր հայտարարել է ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։