Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվում է

Հասարակություն
00b304bec6764ddae24d4682de12ca48

Երևանի "Հրաչյա Աճառյան" համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը Երևանի "Հրաչյա Աճառյան" համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ "Հրաչյա Աճառյան" համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ "Հրաչյա Աճառյան" համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բոլոր հարցերով ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62: