Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ Ալինը զավակ է ունեցել հայրենիքում

Հասարակություն
30956501ecef31a104f18ed840fe591e

Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նախօրեին ծնվել էր սիրիահայ Ալին և Պերճ Սալիբյանների որդին` Քրիստը: Նորածին Քրիստ Սալիբյանը սիրիական ներքաղաքական զարգացումներից ի վեր առաջին երեխան է, որը ծնվել է Հայաստանում` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Ըստ Առողջապահության նախարարության՝ սիրիահայ Ալին Ժամբոսյանը դեռ մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից ուղեգիր էր ստացել կանանց կոնսուլտացիայում հաշվառվելու և պետպատվերի շրջանակներում ծննդաբերելու համար։

Երեկ երեկոյան, ժամը 18-ին Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում նա իր երկրորդ որդուն ունեցավ։ Պատասխանատու հերթապահ բժիշկ Ռուսադան Վարդանյանը տեղեկացրեց, որ ծնունդ ընթացել է նորմալ, թե մայրը, թե 3,3 կգ քաշով փոքրիկն իրենց լավ են զգում։

Ինչպես այս, այնպես էլ բոլոր սիրիահայերի առողջական խնդիրները գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։