Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անին կվերականգնվի

Հասարակություն
f9e5f2b4126086db6507d2f88f188304

Անիում տարվող վերականգնողական աշխատանքներին հետևելու նպատակով միջազգային ԻԿՕՄՕՍ-ի կողմից հաստատված միջազգային փորձագետների խումբը, որի մեջ պետք է նաև հայեր ընդգրկվեն, ձևավորման փուլում է: Վերականգնողական աշխատանքներն Անիում արդեն սկսվել են:


Միջազգային մասնագետներ ընդգրկելու բանաձևը, ինչպես նշեց ԻԿՕՄՕՍ/Հայաստան-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը, առաջ է քաշվել հայերի պատվիրակության կողմից 2011 թվականի նոյեմբերին՝ ԻԿՕՄՕՍ-ի Փարիզում գումարված 17-րդ ասամբլեայի ժամանակ:

Թուրքական պատվիրակությունը սկզբում ընդվզել է բանաձևի դեմ, բայց որոշակի ճնշման արդյունքում այն միաձայն ընդունվել է:
«ԻԿՕՄՕՍ-ի փորձագետներն ավելի անկախ են, և նրանց վերահսկողությունը շատ ավելի կարևոր է մեզ՝ հայերիս համար, որոնց միակ ցանկությունը պատմական արժեքները անխաթար տեսնելն է, դրանք պահպանելը հետագա սերունդերի համար»,- նշեց «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի նախագահը:
Անին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում 1996 թվականից, երբ այն ընդգրկվեց «Վտանգված հարյուր հուշարձանների» ցանկում:


Հիշեցնենք, որ Անիի պատմական տարածքը՝ իբրև հայկական քաղաք, Թուրքիայի կողմից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի նախնական ցանկում:Կընդգրկվի՞ այն արդյոք հիմնական ցանկում, թե ոչ, պարզ կլինի առաջիկա տարիներին: