A
A
Ակցիա ԱԳՆ-ի մոտ. Մեղավոր է նաեւ Հայաստանը
Վաղը` սեպտեմբերի 1-ին,ժամը 12-ին տեղի կունենա հավաք ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ կներկայացվի պահանջագիր Արտաքին գերատեսչության ղեկավարին:
Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունգարիայի հյուպատոսարան,որտեղ տեղի կունենա բողոքի ակցիա:
Այս մասին տեղեկացնում է Հայազն Միությունը, որի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան վերադարձնելու մեջ իր մեղքն ունի նաեւ հայկական կողմը,քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին,այսօր արդեն իսկ անզոր է որևէ բան փոխելու:
Օգոստոսի 31ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց ու այնտեղ ներման արժանացավ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը: